Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«ՈՒ՞մ և ո՞ր արժանիքների համար եք պահապան կարգվել»

«ՈՒ՞մ և ո՞ր արժանիքների համար եք պահապան կարգվել»
06.05.2022 | 08:25

Ոստիկանական համազգեստ կրող տղերք, ես համոզված եմ, որ կգա այն օրը, երբ դուք դուրս կգաք համզգեստի միջից և խաղաղ պայմաններում զրույցի կնստեք ձեր խղճի հետ ու կդատափետեք ինքներդ ձեզ:

Դա ձեր ամենադաժան և անաչառ դատավճիռը կլինի, հավանաբար, մեղքերի թողություն կաղերսեք տղամարդուն, ընդհանրապես, մարդուն անվայել գործողությունների համար, որովհետև անհնար է ապրել սեփական ժողովրդի դեմ իրագործվող բարբարոսական պլանների խայտառակությունը: Գոնե ինքներդ ձեզ խաբել չեք կարող: Բայց արդյո՞ք կների ձեզ պատմությունը, որտեղ դուք կարձանագրվեք որպես ալիևա-էրդողանա-երիտհայերի հայաջինջ քաղաքականության բութ պատժիչ գործիք: Տղամարդն այնտեղ է, որտեղ իր ազգն է, իր Հայրենիքը, ոչ թե թշնամու շահին և արժեհամակարգին հետամուտ գոյանքները, որոնք առավոտից իրիկուն ստում, խաբում, կեղծում են բացահայտ ճշմարտությունը, որոնք թաղված են աններելի հանցագործությունների մեջ, որոնք պղծում են մեր ազգային ամենանվիրական սրբությունները: Հայրենիք ենք կորցնում, ու՞մ և ո՞ր արժանիքների համար եք պահապան կարգվել, մի՞թե ձեզ համար կացնաչագուջային բթությունը գերադասելի է Հայրենիքից և մարդկային առաքինությունից, հայացքն ամոթից թաքցնելը՝ բացճակատ ապրելուց: Մի՞թե դուք բարիկադի հակազգային և անմարդկային լակոտակրատիայի կողմում եք:


Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 8871

Մեկնաբանություններ